Որո՞նք տեղեկատվության նախընտրելի աղբյուրները երեւանցիների համար, ինչ նորություններ են հետաքրքրում մեր համաքաղաքացիներին, արդյոք գոհ են այսօրվա մամուլի վիճակից եւ ազատ է արդյոք մամուլը Հայաստանում։ Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, NEWS.am-ը հարցախույզ է անկացրել Երեւանում՝ փորձելով ստանալ մամուլի վերաբերյալ հասարակական ընկալման պատկերը։

Հատկապես միջին տարիքի եւ երիտասարդ քաղաքացիները նախընտրում են օգտվել օնլայն լրատվամիջոցներից՝ հիմնականում շեշտը դնելով ինֆորմացիայի ստացման արագության վրա։

Մոտ հինգ տասնյակ հարվածներից միայն մեկն է նշել, որ նախընտրում է ռադիոն, հեռուստատեսությունը դեռ պահում է իր դիրքերը՝ հատկապես տարեցների շրջանում։

Հարցվածների մեծ մասը կարծում է, որ Հայաստանում մամուլն ազատ չէ։

«Մամուլը թագավորի ասելով ա՝ ոնց կուզի, նենց էլ անել կտա»,- նկատեց հարցվածներից մեկը։

Ի դեպ, ավելի տարեց հարցվածները դժգոհում էին գրաքննության պակասից։

«Ափռ-ցփռ շատ են դուրս տալիս, գռեհիկ լեզվով։ Առաջ գլավլիտ գոյություն ուներ, ցենզուրան գոնե պահում էր»,- դժգոհեց մի կին։