Սպիտակի անձնագրային վարչության աշխատակիցները ապրիլի 28-ին նոր անձնագիր են հանձնել Լոռու մարզի ամենատարեց բնակչին` Ծաղկաբեր գյուղի 100-ամյա Թազագյուլ Իսրայելյանին:
Վարչության աշխատակիցները նոր անձնագրի հետ նաեւ ծաղիկներ եւ տորթ էին տարել Թազագյուլ տատի տուն, ինչն անակնկալ է եղել տան անդամների համար:
Թոռներով ու ծոռներով շրջապատված Թազագյուլ տատը շնորհակալություն է հայտնել անձնագրային վարչության աշխատակիցներին ու բարեմաղթել. «Ապրիք, զորանաք, իմ ղդա կյանք ունենաք»:











