«Ոչխարի խուզում 2014» փառատոնի մրցույթի հաղթողը Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ է:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամից են հայտնել, երկրորդ տեղը Տաթեւ համանքի ներկայացուցիչ է զբաղեցրել, իսկ երրորդ տեղում արդեն Խոտ գյուղի բնակիչ է: Մկրատի տեսքով մրցանակները հաղթողներին հաջորդ շաբաթ, Սյունքի մարզպետարանում կտրամադրեն:
Հիշեցնենք, որ «Ոչխարի խուզում 2014» փառատոնը մայիսի 3-ին, Հալիձորում էր անցկացվել: Ոչխարի խուզման մրցույթին մարզի յոթ համայնքների ներկայացուցիչներ էին մասնակցում: Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ կազմակերպված փառատոնը Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս եւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր Տիմոտի Ստրեյտի նախաձեռնությամբ էր իրականություն դարձել:











