Թուրք հայտնի ռեժիսոր, մոդելների գործակալության սեփականատեր Աթիյե Ռեզզան Մեթինն այրվել է Ստամբուլի Բեյքոզ թաղամասում գտնող իր երկհարկանի առանձնատանը բռնկված հրդեհի հետեւանքով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 5-ին, Աթիյե Ռեզզան Մեթինին պատկանող 2 հարկանի առանձնատանը դեռեւս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել։

Հարեւաններն արագ հրշեջ են կանչել, սակայն մինչ ջոկատը կժամաներ, առանձնատունը գրեթե այրվել էր, քանի որ մի մասը եղել է փայտից, որի հետեւանքով կրակն արագ տարածվել էր։

Հրդեհի հետեւանքով այրվել է հայտնի ռեժիսոր, մոդելների գործակալության սեփականատեր Աթիյե Ռեզզան Մեթինը։

Նշվում է, որ 65-ամյա կինը հրդեհից ժամեր առաջ էր վերադարձել արտասահմանից։