Ոստիկանությունը փնտրում է այն անձին, որը փետրվարի 12-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 12 ավագ դպրոցի հետնամասում սպառնացել է երեք անչափահասի: Անհայտ անձը նրանցից պահանջել է բջջային հեռախոսներ, ապա, տեսնելով, որ տղաները դիմադրում են, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դեպքի տարածքը հսկող տեսանկարահանող սարքերում երևում է քաղաքացին, որն ավազակային հարձակում է կատարել: Ոստիկանությունն այդ մարդու մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին:











