Վանաձորի բնակիչ, 20-ամյա Աշոտ Ալիխանյանը ապրիլի 23-ին  բերման է ենթարկվել`մարտ ամսվա վերջերին նույն քաղաքի տներից մեկից գողություն կատարելու կասկածանքով:

Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է իր մեղքը: Նա պատմել է, որ տուժողն իր ծանոթ եղել: Ինքը գնացել  է տուժողի բնակարան, ապա, տեսնելով, որ դուռը բաց է, մտել ու հափշտակել է նվագարկիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: