Եթե ամեն օր սահմանի վրա հայ զինվորի վրա կրակում են, դա խաղաղություն չէ, մենք պատերազմի մեջ ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության անդամ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօրվա իրավիճակին:

«Մեր մոտ ամեն օր էլ պատերազմ կա, ոչ թե պատերազմի վտանգ, մենք ոչ պատերազմի մեջ ենք, ոչ էլ խաղաղության, շատ հարաբերական են դրանք: Եթե ամեն օր հայ զինվորի վրա սահմանի վրա կրակում են, ուրեմն դա խաղաղ պայմաններ չի կարելի անվանել, սա պատերազմ է»,- ասաց նա՝ նշելով, որ պատերազմը դառնությունն է:

Եռատոնի կապակցությամբ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց բոլոր ազատամարտիկներին, նրանց ընտանիքներից, պատերազմում վիրավորված իր ընկերներին՝ ցանկանալով առողջություն եւ հաջողություն:

Նշենք, որ մայիսին հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորումը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am