Երկրապահը չի պառակտվում, իսկ եթե կան պառակտվողներ, ուրեմն նրանք «բռակ են»: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորների միության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԵԿՄ-ն հնարավոր է պառակտվի:
«Երբ որ կլսես՝ հայ ժողովուրդ գոյություն չունի, այդ ժամանակ էլ երկրապահ չի լինի, արխային, էդ մեկը ես քեզ վստահ ասում եմ, թե չէ հիմա հայերի մեջ էլ վատ մարդիկ կան, սակայն սա չի նշանակում, որ սաղ հայերը վատն են: Ասենք, թող մի քանի հատ էլ չինացու պես բռակ ունենանք: Եթե մի բան պառակտվում ա, ուրեմն բռակ ա էլի, թե չէ ինչի՞ են պառակտվում: Որովհետեւ բռակ են, թե չէ՝ ինչի՞ են պառակտվում»,- ասաց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել ազատամարտիկներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Նշենք, որ մայիսի 8-ը երկրապահի օրն է, որը պետական տոնացույցում ընդգրկվել է 2002թ-ից:











