Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 14-ամյա Արեւշատ Զախարյանը, որը ապրիլի 3-ին, ժամը 12.45-ին խանութ գնալու նպատակով դուրս է եկել Գավառի մանկատնից եւ չի վերադարձել:
Նրա մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Գավռի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 59 06 05 հեռախոսահամարով:
Ոստիկանության Աշոցվքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղի բնակչուհի, 25-ամյա Արմինե Մինասյանը: Նրա մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Աշոցքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 59 06 59 հեռախոսահամարով:











