Հաղթանակի տոնի կապակցությամբ՝ Մայիսի 9-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգի այցելած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները հանդիպեցին ԲՀԿ կուսակցության անդամներին։

Նաիրա Զոհրաբյանը մոտեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, մի քանի րոպե զրուցեց նրա, Արամ Մանուկյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զբոսայգի չէր գնացել։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am