Երեւանի բնակիչներ Հայկ Կոջոյանը, Ռաֆայել Հարոյանը, Կարեն Վարդանյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը մեղադրվում են ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Խումբը ձեւավորվել է դեռեւս 2012թ. սեպտեմբերին: 27-ամյա Ռաֆայելը տարադրամների կետերի վրա ավազակային հարձակումներ գործելու համար ստեղծում է բանդա:
Այս ամիսների ընթացքում քառյակը կատարում է մի շարք բնակարանային գողություններ, ինչպես նաեւ ավազակային հարձակումներ:
Հունվարի 13-ին խումբը Շենգավիթ համայնքի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա զինված հարձակում է գործում, որի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում է ստանում աշխատակիցը:
Բացի դրանից՝ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բանդան նաեւ բանկերից է մեծ գումարներ հափշտակել: Տիգրան Հովհաննիսյանի կինը՝ Էդիտա Ալիխանյանը, որն աշխատում էր բանկում, ավանդատուներից հաշվից իրենց հաշվին է փոխանցում ավելի քան 740 հազար դոլար:
Տղաների նկատմամբ հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի հատկանիշներով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում











