1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում: Տնակներից շատերն էլ տեղադրվեցին հեղեղատարների եւ Գյումրի գետակի հարեւանությամբ:
Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի, հատկապես գարնանն ու աշնանը տեղացող հորդառատ անձրեւների ժամանակ, հեղեղվում են: Պարբերաբար հեղեղումներ տեսած եւ առհասարակ սկզբնական շրջանում ընդամենը Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, ու դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել:
«Շիրակ» կենտրոնի տեսանյութը ավտոկայանի հարեւանությամբ գտնվող տնակային ավանում, Գյումրի գետակի հարեւանությամ տեղադրված տնակում ապրող ընտանիքի կացարաանային պայմանների մասին է: Նրանց տնակը եւս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրեւներից:











