«Վերնիսաժում» աշխատողները չեն հիշում, թե որ կողմից են հնչել կրակոցները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին«Վերնիսաժի» աշխատակիցները, նշելով՝ որ ձայները գալիս էին բանկի մոտից (ֆոտոռեպորտաժ)։
«Չտեսանք, կրակոցներ լսեցինք։ Անգամ ժողովուրդն ասում էր՝ կինո են նկարում, ես էլ կատակով ասեցի վարիանտ չկա էսքան բնական խաղան, ու... ժողովուրդը վազեց։ Սկզբում նման չէր կրակոցների, ժեշտի ձայն եկավ։ Սկզբից մենք էլ էին ուզում խառնվել կինոյում նկարահանվել»,- ասաց դեպքի անակատեսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։
Ականատեսների խոսքով՝ բոլոր տուժածներըլ գոտկատեղից ներքեւ են հրազենային վնասվածք ստացել. «Մենք այդ պահին չէին կողմնորոշվում։ Վիրավոր տղան ասաց. «իզուր եկա շուն նայելու։ Վիրավորները՝ վերնիսաժի աշատողներ էին, կրակոցները բանկում են եղել»։
Մի ականատես կին էլ պատմեց, որ երկու տղա փախել են դեպքի վայրից. «Երկու հոգի էին, երկու տղա սպիտակ ջիփը նստեցին գնացին»։
Հարցին, թե մեկ մեքենակով են եղել, թե երկու՝ կինը պատասխանեց. «էդքանը չգիտեմ, մարդիկ շատ էին»։











