Խորհրդային կարգերի ժամանակ ստեղծված «Խարույկ» քաղաքային ակումբի մի քանի տասնյակ անդամներ, չխախտելով ավանդույթը, այս տարի ևս տոնեցին իրենց ակումբի տարեդարձը: (ֆոտոռեպորտաժ)

Մայիսի 18-ին՝ «Խարույկի» 50-ամյակի միջոցառմանը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում հավաքվել էին խարույկցիներ աշխարհի տարբեր երկրներից։ Ակումբի անդամները հիշեցին իրենց պատանեկության տարիները, երգեցին պիոներների երգը, պարեցին։ Ոմանք միջոցառմանը եկել էին պիոների կարմիր վզկապներով։

«Խարույկ» ակումբը ստեղծվել է 1964թ.`դպրոցների պիոներական դրուժինայի խորհրդի նախագահների աշխատանքն ավելի համակարգված դարձնելու համար: «Խարույկի» կազմում եղել են Երևանի 150 դպրոցների դրուժինայի նախագահներ, տարբեր դպրոցների ակտիվ պիոներներ:

«Խարույկ» ակումբի անդամները մինչեւ հիմա հանդիպում են ամեն ամիս եւ տարին մեկ անգամ նշում են «Խարույկի» տարեդարձը։