Սոցիալապես ահավոր ծանր պայմաններում գոյատեւող եւս մեկ ընտանիքի օգնություն ցուցաբերելու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով Հայաստանի ամենահեռավոր գյուղի ճամփան բռնած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին տեղափոխող մեքենան բառիս բուն իմաստով մի կերպ, վարորդի ջանքերի մեծ լարումով միայն կարողացավ հաղթահարել քարուքանդ ճանապարհները:

6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է տեղափոխվել բնակվելու: Միայն սոցիալական նպաստով գոյատեւող ընտանիքի երեխաներին կենտրոնի աշխատակիցները հանդիպեցին քաղցած ու ոտաբոբիկ վիճակում: Այս ընտանիքն իր հինգերորդ որդուն անվանակոչել է ի պատիվ հանրապետության նախագահի, հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կկարողանան գրավել իշխանությունների ուշադրությունը:

Սակայն ավաղ… Ամենահեռավոր գյուղում, խոնավ մի տանը պատսպարված Խաչատրյանների ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: