Թուրքական մամուլում նոր տեսանյութ է հայտնվել, որում ավելի պարզ երեւում է թե ինչ պայմաններում է վարչապետի խորհդականը հարձակվում գետին ընկած քաղաքացու վրա եւ ոտքերով հարվածում նրան։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ նոր տեսագրության մեջ ավելի պարզ է երեւում թե ինչպես է տեղի ունեցել դեպքը եւ ինչպես է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Յերքելը հարձակվում եւ ոտքերով հարվածում գետին ընկած քաղաքացուն։
Նշենք, որ Սոմայի ածխահանքում վթարից հետո դեպքի վայր մեկնած Էրդողանի դեմ բողոքի գործողություններ էին տեղի ունեցել, որի ժամանակ նրա խորհդական Յուսուֆ Յերքելը ոտքերով հարվածել էր գետին ընկած քաղաքացուն։
Այս դեպքը մեծ արձագանք էր գտել թե Թուրքիայում, թե Թուրքիայից դուրս։











