Երեւանի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 100-ամյա Անուշավան Սարգսյանին օրերս այցելության էին եկել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի աշխատակիցները՝ հանձնելու նոր անձնագիրը:
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած 100-ամյա Անուշավան Սարգսյանի համար հաճելի անակնկալ էր նման այցը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











