Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ, 20-ամյա Հրանտ Համրարձումյանը մեղադրվում է համագյուղացու տնից ավելի քան 200 հազար դրամի իրեր գողանալու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ին: Խաչաղբյուր գյուղի մի բնակիչ զանգահարել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ հայտնել, որ իր տնից 200 հազար դրամի իրեր են գողացել: Դեպքից մոտ 2 ամիս անց ոստիկաններին հազիվ հաջողվեց պարզել իրականությունը: Գողություն կատարած անձը նույն գյուղի բնակիչ 20-ամյա Հրանտ Համբարձումյանն է, որն էլ օրեր առաջ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ բերելով ամբողջ գողոնը:
20-ամյա երիտասարդին մեղադրանք է ա ռաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











