Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, Ոստիկանության Մարաշի բաժանմունք դիմած քաղաքացին հայտնել է, որ կինը՝ 50-ամյա Վարդուհի Գրիգորյանը անհետացել է: Վերջին անգամ նրանք հանդիպել էին նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Նար Դոսի փողոցի թիվ 77 հասցեուն գործող խանութի մոտ:

Ոստիկաններին հաջողվել է պարզել մի փաստ, որն օգնել է գործի հետագա բացահայտմանը: Անհետանալու օրը անհետ կորածը հանդիպել է իր ծանոթ Սերգեյ Գրիգորյանին եւ նրա հետ ինչ-որ տեղ գնացել:

Հանգույցն սկսել է բացվել, եր 56-ամյա Սերգեյ Գրիգորյանը մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Աթոյան փողոցի 26 շենքի մոտից իր «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի մեքենայով բերման է ենթարկվել: Սերգեյ Գրիգորյանը պատմել է, որ մայիսի 7-ին իրեն է զանգահարել Վարդուհի Գրիգորյանը եւ առաջարկել հանդիպել: Նրանք հանդիպել են եւ մեքենայով մեկնել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղ: Ճանապարհին անսպասելիորեն վեճ է ծագել. Վարդուհին Գրիգորյանից 10 հազար դոլար գումար էր ուզել եւ մերժում ստացել: Նրանք սկսել էին վիճաբանել, գյուղի ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, կինը սկսել էր աղմկել: Գրիգորյանը քաշքշելով նրան նստեցրել էր մեքենան, բայց կինը չէր հանդարտվել: Ի վերջո, «Բրաունինգ» տեսակի ատրճանակով երկու կրակոց էր արձակել կնոջ վրա:

Նա կնոջ դին տարել թաղել էր Նոր Կյուրին գյուղի ամառանոցային տարածքում ու վերադարձել Երեւան:

Մանրամասները՝ տեսանյութում: