Մայիսի 20-ին Երեւանի փողոցներից մեկի բակից գողացել էին թանկարժեք մեքենայի թանկարժեք հակամառախուղային լուսարձակները:

Նույն օրը ոստիկանության բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ Գոռ Աթաբեկյանը, որը հայտնել, որ մենակ չի եղել հանցանքը կատարելիս:

Պարզվեց, որ նրա հանցակիցը ոստիկանության աշխատակից է՝ ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ռազմիկ Կարապետյանը:

Մանրամասները տեսանյութում: