Իրավապաշտպանները Իրանի իշխանություններին կոչ են արել ազատել երիտասարդներին, որոնց կալանավորել են Թեհրանում՝ Ֆարել Ուիլյամսի Happy երգի  ներքո պարելու եւ դա տեսագրելու համար

Կալանավորվել են առնվազն 6 կին եւ տղամարդ: Նրանց մայիսի 20-ին ցույց են տվել պետական հեռուստատեսությամբ: Վերջիններս ափսոսանք էին հայտնել կատարվածի կապակցությամբ՝ նշելով, որ մոլորության մեջ էին եղել: Երիտասարդները հայտնել են, որ տեսագրությունը հանրության սեփականություն դարձնելու մտադրություն չեն ունեցել:

Տեսագրությունը ցանցում հայտնվել էր նախորդ ամիս եւ չորս օրում մոտ 30 հազար դիտում ունեցել, ինչից հետո հեռացվել էր, հայտնում է «Ազատություն ռադիոն»՝ վկայակոչելով  Bloomberg News-ը: Իրանում կանանց եւ տղամարդկանց համատեղ պարերն արգելված են: