«Վերնիսաժում» մայիսի 17-ին հինգ քաղաքացիների հրազենով վիրավորած Գոռ Առաքելյանին քիչ առաջ տեղափոխեցին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Գոռ Առաքելյանի հարազատները։ Քննիչ Աշոտ Մինասյանը միջնորդել է որպես խափանման միջոց երկամսյա կալանք սահմանել։ Նիստը դռնփակ է։

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104 հոդվածի երկրորդ մասի 1,6, եւ 10րդ  կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում 12-20 տարով։