«McDonald's» ընկերության նոր Հեփփի հերոսը, որը հայտնվել է համացանցում, վախեցրել է սոցցանցերի օգտատերերին:
Հեփփին ստեղծվել է մանկական «Happy Meal»-ի կազմում ցածր կալորիականությամբ յոգուրտի գովազդի համար: Խաղալիքը պետք է երեխաներին խրախուսի ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, սակայն դրա տարօրնակ տեսքը վախեցնում է նույնիսկ մեծահասակներին, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Հեփփի լուսանկարն ու հոլովակը հայտնվել են Twitter-ում եւ Facebook-ում «McDonald's»-ի պաշտոնական էջերում: Հերոսի մարմինն ավանդական կարմիր տուփն է, դեղին «M» տառը աչքեր է դարձել: Հեփին բարակ սպիտակ ձեռքեր ու ոտքեր ունի, ատամներով լի բերան:
Օգտատերերը բացասապես են արձագանքել, ոմանք հայտնել են, որ այդուհետ «McDonald's»-ի գլխավորի մրցակից «Բուրգեր Քինգ» են այցելելու:
Նշենք, որ Հեփփին առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ի բնակիչներին:











