Չինաստանի հյուսիսարեւմտյան Սինցզյան նահանգի մայրաքաղաք Ուրումչի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է «Սինհուան»:
Պայթյունը տեղի է ունեցել բաց շուկայում` քաղաքային այգու հարեւանությամբ, տեղի ժամանակով 8:00-ին:
Ըստ ականատեսների` երկու մեքենա բախվել են բանջարեղենի շարքերին: Մեքենաներից պայթուցիկ են դուրս նետել:
Մարդիկ կատարվածի լուսանկարներն են տեղադրում Weibo միկրոբլոգների ցանցում: Մի քանիսում երեւում է, թե ինչպես է տարածվում կրակը: Մյուսներում նկատվում է առնվազն երեք հրշեջ մեքենա:
Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են մի քանի պայթյունների մասին:
Պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ: Նրանց ճշգրիտ թիվը դեռ պարզ չէ: Մարդկանց սկսել են հիվանդանոց տեղափոխել:
Սինցզյանը Չինաստանի արեւմտյան հատվածում է` Միջին Ասիայի սահմանին: Նահանգի բնակչության 45%-ն ույգուրներ են, որոնք իսլամիստ են:











