Ստամբուլի Օքմեյդան թաղամասում Սոմայի ածխահանքի պայթյունի եւ ոստիկանի կողմից սպանված Բերքին Էլվանի համար կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է մահացած ազգականի թաղմանը գնացող Ուղուր Քուրթը։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Օքմեյդան թաղամասում, մայիսի 22-ին, բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ Օքմեյդանում գտնվող ջեմեւի (ալեւիների աղոթատեղ) գնացող Ուղուր Քուրթը դեռեւս անհայտ անձի կրակոցից սպանվել է հենց ջեմեւիի բակում։
Ձեմեւիի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Ուղուր Քուրթի սպանության պահը։
Որոշ ականատեսներ պնդել են, թե ոստիկանների կրակոցի հետեւանքով է սպանվել Ուղուր Քուրթը։











