Ոստիկանության Շենգավիթի քննչական ծառայության նախկին քննիչ Արթուր Ղազարյանը մեղադրվում է տարբեր անձանցից կաշառք վերցնելու մեջ:
Արթուր Ղազարյանը ծառայությունից ազատվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին, իսկ այս տարվա մարտի 14-ին նրան ՀՔԾ-ում մեղադրանք էր առաջադրվել:
2013թ. փետրվարի ութին քննիչ Արթուր Ղազարյանին է հանձնարարվել չորսամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը: Ընթացքում վերջինս պարզել է, որ երեխայի մահվանից առաջ ծնողները դիմել են բուսաբուժությամբ զբաղվող մի կնոջ, որ ոչ ավանդական միջոցներով բուժի երեխային, սակայն երեխան մահացել է: Քրեական գործ հարուցելու փոխարեն՝ քննիչն այդ կնոջից պահանջել եւ ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար:
Այս տարվա մայիսի 7-ին արդեն տարադրամի փոխանակման կետերից մեկում Արթուրը փոխանակում էր այդ գումարի մի մասը, երբ ոստիկանները նրան բերման են ենթարկել:
Նախաքննությունը շարունակվում է: Արթուր Ղազարյանը կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











