Մայիսի 23-ին, ժամը 13։30-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 մեքենա, 10-ը` Երևանում, որոնցից 2-ի վարորդները` անչափահաս, 15-ը` մարզերում, որոնցից 11-ի վարորդները` անչափահաս:
NEWS.am- թղթակիցը հաղորդում է, որ դրանց մեծ մասը թանկարժեք մեքենաներ են՝ գոլդ համարանիշներով (ֆոտոռեպորտաժ)։
Մեքենաները տուգանային հրապարակ են բերվել բարձր ազդանշանների, համապատասխան փաստաթղթեր չունենալու, ղեկին անչափահաս լինելու եւ պատուհաններից կիսով չափ կախված երթեւեկելու համար։
Մեքենաների մեծ մասը տոնական տեսք ունեն, զարդարված են փուչիկներով ու Վերջին զանգի խորհրդանիշերով։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











