Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 20-ամյա Մարտին Գրիգորյանը մայիսի 16-ից հետախուզման մեջ է:
Անցած տարվա հուլիսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մարտին Գրիգորյանին դատապարտել է մեկ ամսյա կալանքի՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Այս տարվա մարտի 24-ին դատարանի վճիռը մտել էր ուժի մեջ, սակայն Մարտինը, խուսափելով պատժից, անհետացել է: Մայիսի 16-ին ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











