Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գարիկ Մարգարյանը մեղադրվում է մեքենա առեւանգելու մեջ:

Գարիկ Մարգարյանը որոշել էր մեքենա գնել, համացանցում գտել էր հարմար մեքենա՝ 4-5 հազար դոլարանոց «ԲՄՎ» մակնիշի: Պայմանավորվելով՝ սեփականատիրոջ հետ՝ Գարիկը մայիսի 11-ին եկել էր Արարատ, եւ մեքենան փորձարկելու պատրվակով նստել այն եւ դիմել փախուստի:

Մեքենայի սեփականատերը մայիսի 14-ին հաղորդում էր տվել: Նույն օրը ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել Գարիկին, իսկ մեքենան գտան ավտոլվացման կետում:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: