Վերջին զանգի տոնակատարություններին Երևան քաղաքի ՃՈ պահպանվող հատուկ տեղափոխված երկու տասնյակից ավելի մեքենաների սեփականատերերն այսօր իրենց մեքենաները դուրս բերել չեն կարող։

Կեսօրից հետո մեքենաների սեփականատերերը տուգանային հրապարակում համոզում էին ոստիկաններին վերադարձնել մեքենաները՝ հաշվի առնելով, որ իրենց համար տոնական օր է։ «Դուք մեր տարիքին չե՞ք եղել»,- դժգոհում էին շրջանավարտները։

Ոստիկանները, սակայն, նրանց վերադարձնում էին հենց մուտքի մոտից՝ ընդգծելով, որ դա իրենց անվտանգության համար է։

«Այսօր մեզանից կնեղանաք, բայց վաղը ձեր ծնողները ձեր համար չեն լացի»,- բացատրում էին ոստիկանները։

Գրանցված խախտումները հիմնականում նույնն էին. բարձր ազդանշան, պատուհաններից դուրս եկած ուղեւորներ, իսկ երկու մեքենա տուգանվել էր անթույլատրելի զարդարանքի համար։ Տուգանքների չափը միջինը 5000 դրամ էր։

Նշենք, որ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ այս տարի նախորդ տարիների համեմատ տուգանային հրապարակ բերված մեքենաների ղեկին ավելի քիչ են եղել անչափահասները։