Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 23-ին, կազմակերպվել էր տոնական համերգ շրջանավարտների համար։

Համերգից առաջ շրջանավարտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները հասցրեցին պարել եւ ուրախանալ, իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչների համերգի հետ սկսվեց նաեւ անձրեւը եւ հավաքվածների շարքերն արագ նոսրացան։

Շրջանավարտներին շնորհավորելու համար Ազատության հրապարակ էին գնացել քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը կավարտվի տոնական հրավառությամբ: