Վերջին զանգին շրջանավարտների մոտ ընդունված է սիրո խոստովանություն անել։ Շատերը հենց այս օրվան են սպասում՝ համադասրանցի-ընտրյալներին սեր խոստովանելու համար։
NEWS.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց Ազատության հրապարակում շրջանավարտների համար կազմակերպված տոնակատարության ժամանակ՝ պարզելու, արդյոք դեռ պահպանվել է այս ռոմանտիկ ավանդույթը։
Շրջանավարտներից միայն արտաշատցի Գրիգորը ասաց, որ այսօր արդեն սիրո խոստովանություն է արել իր համադասարանցի, դպրոցական նստարանին իր կողքին նստող Կարինեին ու հենց տեսախցիկի առջեւ կրկնեց այն։











