Հայաստանի Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը հրաժարվում է պատասխանել իր խմած լինելու մասին հարցերին: «Դավայ, հաջողություն»,- այս կերպ է պատասխանել Մովսիսյանը լրագրողների հարցերին, երբ այսօր՝ մայիսի 24-ին մարզահամերգային համալիրում նրան հարց են տվել:
Լրագրողների դիտարկմանը, թե վերջին շրջանում իրեն շատ են քննադատում իր անվայելուչ պահվածքի համար, Շմայս մականունով պատգամավորը կրկին ասել է. «Դավայ, հաջողություն»:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մայիսի 24-ին մեկնարկելու է ՀՀԿ 15-րդ համագումարը, որին մասնակցելու համար առավոտյան ժամը 9-ից հավաքվում են համագումարի պատվիրակները, թեեւ համագումարը մեկնարկելու է ժամը 11-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











