Գյումրիում այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 06:00-ին սահմաներում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած՝ «Վազ 21 06» մակնիշի ավտոմեքենայի վարորդի եւ երկու ուղեւորների ինքնությունը պարզվել է : Մահացածները Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչներ են՝ վարորդը՝ 54-ամյա Անդրանիկ Աղաբեկի Այվազյանը, եւ ուղեւորներ Գարիկ Նիկոլայի Վարդանյանն ու Սամսոն Հարությունի Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Շիրակի մարզի քննչական բաժնից:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք Արարատի մարզից գնացել էին Գյումրի՝ ձկնորսության ու հետադարձ ճանապարհին են եղել, երբ պատահել է դեպքը։
«Մերսեդես» մակնիշի 80 ՍՍ 222 համարանիշի մեքենայի վարորդը՝ 24-ամյա Հովհաննես Ալեքսանի Ալեքսանյանը, Գյումրու բժշկական հիվանդանոցում անցել է մի շարք հետազոտություններ, որտեղ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Հովհաննես Ալեքսանյան այս պահին հիվանդանոցում է, ըստ բժիշկների, սթրեսային վիճակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 24-ին, ժամը 06:00-ի սահմանում Գյումրի քաղաքի Արվեստների ակադեմիայի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղեւորները։
«Մերսեդես» մակնիշի 80 ՍՍ 222 համարանիշի մեքենայի վարորդը՝ 24-ամյա Հովհաննես Ալեքսանի Ալեքսանյանն է, որը Գյումրիում գործող դիսկո ակումբի տնօրեն է՝ Գյումրու Աղյուսի փողոց տուն 124 հասցեի բնակիչ:
Հովհաննես Ալեքսանյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական համալիր, որտեղից ինքնակամ ոստիկանության աշխատակիցների ուեղեկցությամբ նա գնացել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ նրա ինքազգացողությունը վատացել է, եւ նորից տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Ք.Օ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշաբար առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) hատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու Ոստիկանության Կումայրիի բաժնից:



















