Մայիսի 24-ին, ժամը 19։15-ի սահմանում Կապանում ուժեղ կարկուտ է սկսվել, որը տեւել է մոտ 15 րոպե։ Կարկուտն այնքան խոշոր է եղել, որ կապանցիները հույս չունեն, որ իրենց բերքը կփրկվի։
Սյունիքում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարկուտն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է նույնիսկ դրսում կայանած մեքենաները։
Կապանում տեղացած կարկուտը սպառնում է հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներին, հատկապես լոբու եւ կարտոֆիլի բերքին, բալի, կեռասի ծառերին։
Նշենք, որ Սյունիքի մարզում հակակարկտային կայան չկա։











