Մայիսի 25-ին հերթական խոշոր փլուզումն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:01-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը փակվել է:
Դեպքի վայր են ժամանել Լոռու փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Ժամանել են նաև նշված ճանապարհահատվածը սպասարկող ճանապարհաշինարարները, ովքեր ճանապարհը դարձրել են միակողմանի երթևեկելի, իսկ խնդիրը ամբողջությամբ վերացնելու նպատակով դեպքի վայր է կանչվել հատուկ տեխնիկա:
Փլուզման հետեւանքով սարից մեծ քանակի հող ու քարեր են թափվել ներքև: Նշված հատվածում երթևեկությունը կարգավորում են Լոռու ճանապարհային ոստիկանները:











