Մայիսի 17-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից: Մարմնական վնասվածքներով այնտեղ էին տեղափոխվել երեք երիտասարդներ, որոնցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:

Իրավապահները պարզել են, որ նրանք երեք էլ մարզի Կողբավան գյուղից են, իսկ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը վիճաբանությունն է, որը տեղի է ունեցել Վանանդ գյուղի մոտակայքում:

Պարզվել է նաեւ հիվանդանոց տեղափոխվածների հետ վիճաբանողների ինքնուությունը, որոնցից մեկն էլ՝ Տիգրան Ներսիսյանը, հենց դանակահարության հեղինակն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության պատճառը «աղջա թեման» է:

Մանրամասները տեսանյութում: