Ամերիկայի միացյալ նահանգների Կալիֆորնիայի բնակիչ, 22-ամյա Կարեն Ֆերանյանը մեղադրվում է ԱՄՆ-ից Հայաստան թմրամիջոց բերելու մեջ:
Կարենը Հայաստանից մեկնել է, երբ ընդամենը երեք տարեկան էր, իսկ օրերս որոշել էր հայրենիք գալ՝ հանգստանալու նպատակով: Մեր հայրենակիցը ոչ միայն անհրաժեշտ իրեր էր իր հետ բերել, այլեւ մարիխուանա եւ կոկաին: Մի քանի երկրների սահման Կարենին հաջողվել էր հատել, սակայն Մոսկվա-Երեւանի չվերթի ինքնաթիռում բռնվել էր եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











