Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ, 24-ամյա Արմեն Մանուչարյանը մեղադրվում է Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղից տոհմական ցլիկ գողանալու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ի գիշերը: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում դատապարտված Արմեն Մանուչարյանը մտել էր գյուղացիներից մեկի անասնագոմ եւ գողացել տոհմական ցլիկը:
Դեպքից օրեր անց ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել Արմենին, որն էլ պատմեց, թե այդ քայլին է դիմել, քանի որ պարտք է ունեցել:
Փաստի առթիվ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով: Արմեն Մանուչարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











