«Հայազն» կուսակցության անդամներն այսօր` մայիսի 28-ի վաղ առավոտյան, «Ոչ Մաքսային միությանը, ոչ Եվրոպական Միությանը» գրությամբ պաստառներ են կախել Արշակունյաց, Ազատության պողոտայի եւ Լենինգրադյան փողոցների կամուրջներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:

«Մեր ակցիան նվիրված էր Առաջին Հանրապետության օրվան: Առավոտ շուտ պաստառներ ենք կախել մի քանի փողոցների կամուրջներին, որը խորհրդանշում է ինքնիշխանության եւ անկախության համար մեր պայքարը»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

Տեսանյութը` «Հայազն» կուսակցության YouTube-ի էջից։