Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնին «Ջան գյուլում» խաղալու ավանդույթը դեռ պահպանվում է գյուղերում. այսօր՝ մայիսի 29-ին, երեխաները կրկին շրջում էին տներով, երգում «Ջան գյուլումի» ավանդական երգը, որի տեքստը որոշակի փոփոխության են ենթարկել. «Հազար դրամը մի բան չի, չտվողը ամաչի»:

Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում, որտեղ եղել է NEWS.am-ի թղթակիցը, երեխաները դաշտային ծաղիկներից պատրաստված փունջ էին նվիրում նրանց, ովքեր իրենց գումար կամ սնունդ էին տալիս:

Հավաքված գումարով, վարունգով, պոմիդորով երեկոյան երեխաներն իրենց ընկերներից մեկի տանը կտոնեն «Ջան գյուլումը»: