Ժայռագնաց եւ բեյսջամփեր Դին Փոթթերը շան` Վիսպերի հետ միասին Շվեյցարիայում ժայռաթռիչք է կատարել:

Ridus.su կայքի հաղորդմամբ, հայտնի էքստեմալը, կենդանուն ուսապարկի մեջ տեղավորելուց հետո, թռիչքի համար պարաշյուտ եւ վիգսյուտ` թեւերով կոստյում է օգտագործել: Վայրէջքից հետո Վիսպերը միանգամայն երջանիկ տեսք է ունեցել:

«YouTube» տեսառեսուրսում տեղակայված ժապավենը որոշ օգտատերերի մոտ հիացմունք է առաջացրել, սակայն քիչ չէ նաեւ քննադատների թիվը, որոնք գտնում են, թե շան երջանկության պատճառը թռիչքի ավարտն է եղել: