Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի բնակիչ, 17-ամյա Աշոտը մեղադրվում է հորեղբոր որդուն դանակով երեք անգամ հարվածելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ի երեկոյան: Աշոտն ու տուժածը հորեղբոր որդիներ են, ապրում են միմյանց հարեւանությամբ: Դեպքի օրն էլ Աշոտի հորեղբայրը մեքենան հետընթաց կատարելիս հարվածել էր Աշոտենց մեքենային, որից էլ սկսվել էր ծեծկռտուքը, միմյանց հայհոյել էին, իսկ վերջում Աշոտը խոհանոցային դանակով երեք անգամ հարվածել էր հորեղբոր տղային եւ դիմել փախուստի: Հարազատները փորձել էին տնային պայմաններում բուժօգնություն ցուցաբերել տուժածին, սակայն տեսնելով, որ արյունը կանգ չի առնում՝ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ դանակահարված երիտասարդը վիրահատվել էր: Հիվանդի վիճակն այս պահին կայուն է:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











