«Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը» NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքում պաղպաղակ վաճառելիս դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւ ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը համագործակցում են՝ մարդիկ գալիս են նկարվելու դերսանուհի հետ, իսկ պատգամավորը նրանց համոզում է պաղպաղակ գնել:

«Ինձ մոտ չի ստացվում պաղպաղակ վաճառել, բայց իմ գործընկերուհու՝ Մարգարիտ Եսայանի մոտ ստացվում է, պատգամավորի ջիղը իրեն օգնում է,  իսկ ես կանգնում եմ ու նկարվելով եմ իմ գումարը վաստակում: Տիկին Եսայանը անմիջապես պաղպաղակ է վաճառում նրանց, ովքեր ուզում են նկարվել ինձ հետ:Հետաքրքիր փոխհամագործակցություն է»,- NEWS.am-ի հետ զրույցում անկեղծացավ Լուիզա Ղամբարյանը:

Լուիզա Ղամբարյանի կարծիքով, յուրաքանչյուրը իր հնարավորությունների չափով պետք է փորձի օգնել կարիքվորներին. «Կարեւորում եմ այնքանով,  որ մեզանից յուրաքանչյուրը անկախ իր գրաված հասարակական դիրքից, անկախ իր սոցիալական ստատուսից, անպայման պետք է զբաղվի բարեգործությաամբ, օգնի երեխաներին»:

Դերասանուհին պատմեց, որ իր  մանկությունը  անհոգ է անցել, ինչը իր հետագա հաջողություններիի  գրավականն է դարձել:

«Մանկությունը ինձ համար ասոցացվում է ամռան հետ. ամռանը մենք ընտանիքով մեկնում էինք ինչ-որ մի տեղ՝ հանգստյան մի վայր: Միշտ գալիս էր խորոված մսի եւ բանջարեղենի հոտ: Մորս եմ հիշում  շատ երիտասարդ տարիներին, տատիկիս եմ հիշում՝ իր պատրաստած ասեղնագործություններով»,- պատմեց դերասանուհին:

Լուզիա Ղամբարյանը մանուկ ժամանակ երազել է հնէաբան դառնալ, բայց նրա երազանքը անկատար է մնացել. «Երազում է բարձրանալ սարերը,  գտնել այնտեղից այն ինչ-որ բան, որը ոչ մեկ չէր գտնի: Կարծում եմ  այդ երազանքը այդպես էլ անկատար կմնա»:

Այս տոնը շատ է սիրում նաեւ դերասանուհու դուտրը, ում համար եւս նրա ծնողները փորձում են անհոգ մանկություն ապահովել:

«Ինքը առավոտից սպասում է շնորհավորանքների, հեռախոսազանգերի: Շատ ուրախ է՝անընհատ  փոխում է իր հագուստը, սարվածքը»,- ասաց դերասանուհին:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am