Երեւանի բնակիչներ 37-ամյա Սամվել Հովհաննիսյանն ու 24-ամյա Արմեն Գեւորգյանը մեղադրվում են տաքսիներից գազաբալոններ գողանալու մեջ:
Երկու ընկերները կոտրում էին տաքսի մեքենաների ապակիներն ու գողանում գազաբալոնները: Այսպես նրանք գործել էին ինը անգամ, իսկ տասներորդը կատարելիս բռնվել էին:
Ոստիկանությունում արդեն Արմենը հայտարարում էր, թե «անմտածված քայլ էր, ուղղակի անմտածված քայլ»:
Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











