T-90S ռուսական արտադրության տանկերը Բաքու են հասել:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շուրջ 30 տանկ երկաթգծով Բաքու է ժամանել:
Ավելի վաղ, Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործացության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինովին վկայակոչելով, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանը ավարտին է հասցրել հարյուր միավոր Т-90С տանկերի Ադրբեջանին մատակարարման գործընթացը: Հաղորդվում էր նաեւ, որ նույն քանակով զրահամեքենաների երկրորդ պատվերի հավանականություն կա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող միջնորդ երկրներից մեկն է հանդիսանում:











