Երեւանում Անաստաս Միկոյանի կիսանդրու տեղադրումն այն հարցը չէ, որ լայն քննարկման առարկա դառնա։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է իր՝ որպես ՀՀ քաղաքացու դիրքորոշումը հակասական խորհրդային գործչի կիսանդրին Երեւանում տեղադրելու հարցում։

«Այն հայազգի ներկայացուցիչը, ով կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը, ինձ թվում է, մենք պետք է հարգենք նաեւ այդ մասով նրան»,- ասաց Տարոն Մարգարյանը։

Քաղաքապետի խոսքով՝ ավագանին արդեն որոշումը կայացրել է, իսկ թե երբ կտեղադրվի կիսանդրին, դա արդեն «պետք է հարցնել Միկոյանի ընտանիքի անդամներին եւ այն մարդկանց, ովքեր միջնորդություն են ներկայացրել»։