Դեռեւս մեկ ամիս առաջ ոստիկանության Դիլիջանի բաժին դիմած գյուղացին պատմել է, որ գիշերն անհայտ անձինք կոտրել էին Հաղարծինի Տախտի հողեր թաղամասի գոմերից մեկի պատուհանն ու հենց պատուհանով գողացել նրա մոզին՝ պատճառելով 180 հազար դրամի վնասել:
Իսկ ինչո՞ւ էր ենթադրվում՝ անձինք, այլ ոչ թե անձը, որովհետեւ մոզիին պատունից հանելը մի մարդու ուժի բան չէր: Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները մեկնել են Հաղարծին: «Առավոտ ժամը վեցն էր, հայրս զանգեց, որ անասունը տարել են պատուհանով: Երկու մոզի է եղել, երկուսին էլ հանել են: Մեկը թոկը վրան, հետ է փախել գոմ»,-ասել է գյուղացին:
Շուտով տեղեկություններ են ստացվել, որ անասնագողությունը հնարավոր է կատարած լինեն հաղարծինցիներ Վահագն Պողոսյանն ու Արման Աղաջանյանը: Երկուսն էլ նույն օրը գյուղից բերման են ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղ էլ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ:
Նրանք պատմել են, որ մոզին բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել են Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղում վաճառել, ստացել գումարի մի մասը, եւ եթե ոստիկանները չխանգարեին, մյուս մասն էլ կստանային:
Ծովագյուղում անասունը դեռ չէին հասցրել մորթել, եւ ոստիկանությանը հաջողվեց հետ վերադարձնել գողոնը:
Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:











