Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Միննեսոտա նահանգի Քրոսլեյք քաղաքում` հարսանեկան արարողության ժամանակ: Նորապսակները` Ջեկի եւ Դեն Անդերսոնները, հյուրերի հետ միասին, լուսանկարահանվելու նպատակով նավատամույցի վրա են հավաքվել: Հանկարծ նրանց ոտքերի տակից բարձր ճռթոց է լսվել, որից անմիջապես հետո տոնակատարության մասնակիցները ջրում են հայտնվել, հաղորդում է Mirror-ը:
Ծիծաղաշարժ կադրերում երեւում է, թե ինչպես են տոնական զգեստավորված 20 երիտասարդները մեկ ակնթարթ անց ջրի մեջ հայտնվում:
Միջադեպը Ջեկի եւ Դենի պսակադրությունից 10 րոպե անց է տեղի ունեցել, տեղեկացնում է Vesti.ru-ն:
Նորապսակները տեղի ունեցածին հումորով են վերաբերվել: Անտեսելով զգեստներին պատճառված վնասը, զույգը տոնակատարությունը շարունակելու ուժ է գտել իր մեջ: Նրանց խոսքով, միջադեպի շնորհիվ ամուսնությունը դեռ երկար տարիներ կհիշվի:











