Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մոտ սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: Ուժեղ քամին քշել տարել է տեղի զվարճանքների այգում տեղադրված հսկայական փչովի դղյակը, որի ներսում եղել են ութամյա մի աղջիկ եւ տղա: Նրանց ծնողները սարսափահար են եղել, փոխանցում է National Post-ը:

Հսկայական  փչովի դղյակը պտտվել է դաշտում եւ մի քանի անգամ շրջվել: Այդ տեսարանն այնքան սարսափելի չէր լինի, եթե դղյակի ներսում երեխաներ չլինեին, փոխանցում է Vesti.ru-ն:

8-ամյա աշակերտուհին դուրս է նետվել, երբ այն շրջվել է, իսկ տղան ներսում  մնացել  է այնքան ժամանակ, քանի դեռ  այն կանգ չի առել: Աղջնակին տեղում զննել են բժիշկները, իսկ  տղան տեղափոխվել է հիվանդանոց: Բարեբախտաբար,  երեխաները ոչ մի լուրջ վնասվածք չեն ստացել: